Քանի՞ հանցագործություն են կատարել ՀՀ-ում Ռուսաստանի և Հնդկաստանի քաղաքացիներն այս տարվա առաջին կիսամյակում
Ռուսաստանի և Հնդկաստանի քաղաքացիները 2024 թվականի առաջին կիսամյակի ընթացքում կատարել են ընդհանուր թվով 45 հանցագործություն:
Այս մասին Tert.am-ի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել են Ներքին գործերի նախարարությունից:
ՆԳՆ-ից տեղեկացրել են, որ ՌԴ քաղաքացիները կատարել են ընդհանուր թվով 12 հանցագործություն, որից առանձնապես ծանր՝ 1, ծանր՝ 1, միջին ծանրության՝ 8, ոչ մեծ ծանրության՝ 8:
Հնդկաստանի քաղաքացիները կատարել են ընդհանուր թվով 23 հանցագործություն, որից առանձնապես ծանր՝ 2, ծանր՝ 6, միջին ծանրության՝ 6, ոչ մեծ ծանրության՝ 9: