Հայաստանում հաստատվել է Արևմտյան Նեղոսի տենդով վարակման 75 դեպք
Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից տեղեկացնում են, որ լաբորատոր հետազոտությունների արդյունքում Հայաստանում գրանցվել է Արևմտյան Նեղոսի տենդով վարակման 75 դեպք:
Հիշեցնենք՝ օգոստոսի 21-ի դրությամբ ՀՀ-ում հայտնաբերվել էր Արևմտյան Նեղոսի տենդով վարակման 58 դեպք:
Արևմտյան Նեղոսի տենդ հիվանդությամբ Հայաստանում գրանցվել է մահացության դեպք:
Վարակաբանները զգուշացնում են, որ այս հիվանդությունը պատվաստանյութ չունի, չհիվանդանալու համար պետք է պաշտպանվել նույն մեթոդներով, որոնցով ավանդաբար պաշտպանվում են մոծակներից, այսինքն՝ ծածկել մարմինը և քնել մոծակապաշտպան տարածքում:
The post Հայաստանում հաստատվել է Արևմտյան Նեղոսի տենդով վարակման 75 դեպք first appeared on MediaLab Newsroom-Laboratory.