World News

Հնդկաստանը ԱՄՆ-ի ուժեղ գործընկերն է․ Մոդիի այցը Ուկրաինա կարող է օգտակար լինել․ Քիրբի

Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի այցը Ուկրաինա կարող է օգտակար լինել։

Այս մասին հայտարարել է Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի ռազմավարական հաղորդակցության համակարգող Ջոն Քիրբին, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։

«Հնդկաստանը ԱՄՆ-ի ուժեղ գործընկերն է, ինչպես նաև անձամբ վարչապետը։

Նրա այցը Կիև և Զելենսկու հետ զրույցը այն մասին, թե որտեղ և ինչպես կավարտվի այս ամենը, եթե դա օգնի շարժվել դեպի կոնֆլիկտի ավարտ,  համահունչ  կլինի տեսլականին…», - ասել է Քիրբին։

Հնդկաստանի  վարչապետը ուրբաթ ժամանել է Ուկրաինա, նա նախատեսում է մեկ օր մնալ այնտեղ: Ավելի վաղ Մոդին հայտարարել էր, որ Հնդկաստանն ու անձամբ ինքը պատրաստ են ներդրում ունենալ և ցանկացած դեր խաղալ Ուկրաինայում հակամարտությունն ավարտելու համար:

Читайте на 123ru.net