Փաշինյանն ու ընդդիմությունը պատրաստվում են ընտրությունների, նման տպավորություն կա․ Էդգար Ղազարյան (տեսանյութ)
Փաշինյանն ու ընդդիմությունը պատրաստվում են ընտրությունների, նման տպավորություն կա:
«Կիզակետում Արկադի Գրիգորյանի հետ» հաղորդման ժամանակ ասել է hասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը․
«Ընդդիմությունը, եթե վարչապետին անվստահություն չի հայտնում, դժվար է դրան ընդդիմություն համարել։ Փաստացի չեն հայտնում, թեև 2022 թվականից կա այդ հնարավորությունը։
Փաշինյանը փողոցով չի հեռանա, միակ տարբերակը իմփիչմենթն է։ Այստեղից այնտեղ կփախչի, կգնա Սևան, Դիլիջան, Սյունիք, ուղղաթիռն ունի։ Ինքն ասել է, որ պետական ցանկացած կառույցի շենքից, օրինակ մարզպետարանից, կարող է կառավարել երկիրը։
Ցավոք, տպավորություն ունեմ, որ Փաշինյանն ու ընդդիմությունը պատրաստվում են ընտրությունների։ Ցավում եմ, որ փորձառու գործիչները չեն հասկանում, որ ցանկացած ընտրություն վերածվելու է հերթական իշխանազավթման, ինչպես եղավ, օրինակ, 2018-ի դեկտեմբերին»,- նշել է Ղազարյանը։
Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում․