ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել ՌԴ-ի նկատմամբ
ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանից և այլ երկրներից մոտ 400 ֆիզիկական և իրավաբանական անձանց նկատմամբ։
Այս մասին ասվում է ԱՄՆ ֆինանսների նախարարության մամուլի ծառայության տարածած հաղորդագրության մեջ, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«ԱՄՆ-ի ֆինանսների նախարարությունն ու Պետքարտուղարությունը պատժամիջոցներ են կիրառում շուրջ 400 ֆիզիկական անձանց և կազմակերպությունների նկատմամբ՝ Ռուսաստանում և արտերկրում, ներառյալ Ասիայում, Եվրոպայում և Մերձավոր Արևելքում։
Դրանք արտադրում են ապրանքներ և ծառայություններ, որոնք աջակցում են Ռուսաստանի ռազմական ջանքերին և թույլ են տալիս շրջանցել պատժամիջոցները»,- ասված է հայտարարության մեջ։