ԱՄՆ-ի և Իսրայելի պաշտպանության նախարարները հեռախոսազրույց են ունեցել․ քննարկել են Գազայում տիրող իրավիճակը
ԱՄՆ-ի և Իսրայելի պաշտպանության նախարարներ Լլոյդ Օսթինի և Յոավ Գալանտի հեռախոսազրույցի ընթացքում մանրամասն քննարկվել է իրավիճակը տարածաշրջանում։
Այս մասին տեղեկություն է տարածել Իսրայելի պաշտպանության նախարարությունը։
Հաղորդվում է, որ զրույցի ընթացքում ուշադրության կենտրոնում է եղել տարածաշրջանային իրավիճակը, նրանք քննարկել են նաև երկու երկրների ռազմական կառույցների միջև տեղեկատվության օպերատիվ փոխանակման եղանակները:
Զրույցի ընթացքում գործընկերներն անդրադարձել են նաև Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի կողմից պահվող պատանդների ազատ արձակմանը: