World News

ԴԱՀԿ աշխատակիցների համար օրենքով պարգեւավճարների ֆոնդ կամրագրվի․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության (ԴԱՀԿ)  աշխատակիցների համար օրենքով պարգևավճարների ֆոնդ կամրագրվի։ Կառավարությունն օրենսդրական նախագիծ է ներկայացրել ԱԺ, որը, ըստ ամենայնի, կընդունվի աշնանային նստաշրջանի առաջին նիստում։ Պարգևատրման ֆոնդի ձևավորման պայմանները, հաշվարկը, գումարի առավելագույն չափը, ըստ նախագծի, սահմանելու է կառավարությունը:

Հիմնավորումն այն է, որ հարկադիր կատարողների աշխատավարձերը ցածր են: Տեսուչի աշխատավարձը մոտ 130 հազար դրամ է, բաժնի պետերինը՝ մոտ 450 հազար։ Իսկ երկրորդ հիմնավորումն առավել զավեշտալի է. «ՀՀ կառավարության 2022 թ. հուլիսի 21-ի N 1133-Լ որոշմամբ հաստատված... արդյունքահեն համակարգի վրա հիմնված պարգևատրման 2022 թ. սեպտեմբերից գործարկված պիլոտային ծրագիրը հաջողվել է, որի արդյունքում Ծառայության կատարողականի դրական ցուցանիշը զգալի աճ է գրանցել: Արդյունքում պարգևատրման հավելյալ ֆինանսական միջոցների ներգրավման կառուցակարգն օրենսդրորեն ամրագրելու անհրաժեշտություն է առաջացել»:

Այսինքն՝ մեկ անգամ պարգևատրման պիլոտային ծրագիր է իրականացվել՝ պարգևավճարներ են տվել ԴԱՀԿ աշխատողներին, արդյունքում լավ ցուցանիշներ են արձանագրվել, որոշել են դա դարձնել մշտական: Ասել կուզի՝ ԴԱՀԿ-ում աշխատում են «փողին մուննաթ» կարգախոսով, այլ ոչ թե օրենքով սահմանված աշխատավարձերով»։

Մանրամասները՝ այստեղ։

Читайте на 123ru.net