World News

Տավուշի մարզում դանակահարել են ընկերություններից մեկի տնօրենին ու ևս մեկ անձի․ կասկածյալը պահեստազորի գնդապետի որդի է

Օգոստոսի 20-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում, հաղորդում է shamshyan.com-ը։ Ժամը 20։45-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ ոստիկանության Իջևանի բաժին են զանգահարել «Իջևան» բժշկական կենտրոնից և հայտնել, որ դանակահարված վիճակում իրենց 2 քաղաքացի է դիմել բուժօգնության, իսկ ժամը 21։30-ի սահմաններում «Իջևան» բժշկական կենտրոնից կրկին հայտնել են, որ իրենց մոտ բուժօգնության է դիմել Տավուշի մարզի բնակիչ 37-ամյա Ռոման Ա․-ն, ում մոտ ախտորոշվել է «պարանոցի ձախ կեսի պատռված վերք» մարմնական վնասվածք, իսկ ժամը 23։50-ի սահմաններում ԲԿ է տեղափոխվել Տավուշի մարզի բնակիչ 25-ամյա Կարեն Ղ․-ն, ում մոտ ախտորոշվել է «աջ դաստակի կտրած-ծակած վերքեր թափանցումով որովայնի խոռոչ-լյարդի և բարակ աղու վնասումով, ներքին արյունահոսություն»:

Պարզվել է, որ նույն օրը Կարեն Ղ․-ն, Ռոման Ա․-ն, Տավուշի մարզի բնակիչներ 24-ամյա Վահագն Մ․-ն և 48-ամյա Միհրան Մ․-ն Արցախյան փողոցում գտնվող Տավուշի մարզի բնակիչ 41-ամյա Մելիք Ա․-ին պատկանող ավտոպահեստամասերի խանութ-սրահի դիմաց Տավուշի մարզի բնակիչ 28-ամյա Մանե Շ․-ի անձի շուրջ առաջացած վիճաբանության ժամանակ նրանց է մոտեցել Տավուշի մարզի բնակիչ 27-ամյա Սերգեյ Մ․-ն, դանակով հարվածել է Ռոման Ա․-ին և Կարեն Ղ․-ին՝ պատճառելով մարմնական վնասվածքներ:

Աղբյուրի տեղեկություններով՝ Ռոման Ա․-ն «Տավուշ-ջուր օգտագործողներ» ընկերության տնօրենն է, Կարեն Ղ․-ն աշխատում է ՀՀ ՆԳՆ Իջևանի հրշեջ-փրկարարական ջոկատում՝ որպես փորձաշրջանի աշխատակից, Միհրան Մ․-ն ՀՀ պաշտպանության նախարարության պահեստազորի գնդապետ է, իսկ Վահագնը և Սերգեյը նրա որդիներն են։

Читайте на 123ru.net