Արարատ Միրզոյանն ու Ղազախստանի ԱԳ նախարարը մտքեր են փոխանակել տարածաշրջանային լոգիստիկ կապերի զարգացման հեռանկարների շուրջ
Օգոստոսի 24-ին Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ղազախստանի փոխվարչապետ, ԱԳ նախարար Մուրատ Նուրտլեուի հետ։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։
Քննարկվել է Հայաստանի և Ղազախստանի միջև երկկողմ համագործակցության օրակարգը, այդ թվում՝ գործընկերության ընդլայնմանը միտված ընթացիկ աշխատանքները։
ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել տարածաշրջանային կայունությանն ու անվտանգությանն առնչվող հարցերի, ինչպես նաև տարածաշրջանային լոգիստիկ կապերի զարգացման հեռանկարների շուրջ։
Անդրադարձ է կատարվել նաև միջազգային օրակարգի հրատապ հարցերի։