World News

Ինտերը առաջին հաղթանակը տարավ նոր մրցաշրջանում, Մխիթարյանը մասնակցեց խաղին

Իտալական Ա Սերիայի երկրորդ տուրում «Ինտերը» սեփական հարկի տակ ընդունել է «Լեչեին» և երկու անպատասխան գնդակ է ուղարկել մրցակցի դարպասը:

Հանդիպման հաշիվը խաղի արդեն 5-րդ րոպեին բացել է Մաթեո Դարմիանը, իսկ երկրորդ կեսում՝ 72-րդ րոպեին, Հաքան Չալհանօղլուն կրկնապատկել է միլանցիների առավելությունը՝ անվրեպ իրացնելով 11-մետրանոցը:

Հայաստանի ազգային հավաքականի նախկին կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը «Ինտերի» կազմում մասնակցել է ամբողջ հանդիպմանը:

Այսպիսով, «Ինտերը» առաջին հաղթանակն է տարել Ա Սերիայի նոր մեկնարկած առաջնությունում և 4 միավորով բարձրացել է Ա Սերիայի մրցաշարային աղյուսակի առաջին հորիզոնականը: «Լեչեն» 2 խաղից հետո ոչ մի միավոր չի վաստակել:

Читайте на 123ru.net