Չպետք է կախված լինենք որևէ խաղացողից․ Ինձագին խոսել է «Լեչեի» նկատմամբ հաղթանակի մասին
Միլանի «Ինտերի» գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագին ասել է, որ իր թիմն ունակ է հաջողության հասնել առանց իր առաջատարի և ավագի։
«Ներաձուրիները» Ա Սերիայի երկրորդ տուրում հաղթեցին «Լեչեին» 2-0 հաշվով: Հանդիպմանը չի մասնակցել թիմի ավագ Լաուտարո Մարտինեսը։
«Մենք «Ինտերն» ենք և, իհարկե, դժգոհ էինք «Ջենոայի» հետ ոչ-ոքիից: Լաուտարոյի բացակայությո՞ւնը. մենք չպետք է կախված լինենք Մարտինեսից, Բարելայից կամ մեկ ուրիշից։
Մենք չեմպիոն դարձանք նախորդ մրցաշրջանում, քանի որ բոլորը կարող էին իրենց ներդրումն ունենալ: Ինձ դուր եկավ, թե ինչպես խաղաց Տարեմին այսօր»,- ասել է Ինձագին Sky Sport-ին տված հարցազրույցում: