World News

ԿԽՄԿ ներկայացուցիչներն օգոստոսին այցելել են Ադրբեջանում անազատության մեջ պահվող հայերին. «Ազատություն»

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի աշխատակիցներն օգոստոսին այցելել են Ադրբեջանում անազատության մեջ պահվող հայերին, նրանց հնարավորություն է տրվել կապ հաստատել ընտանիքի անդամների հետ, «Ազատության»-ը հայտնեց Կարմիր խաչի հայաստանյան գրասենյակի հաղորդակցության ծրագրերի պատասխանատու Զառա Ամատունին:

«Տեսակցության շրջանակում գնահատվել են պահպան պայմանները, առողջական վիճակը, նրանց հանդեպ վերաբերմունքը», – ասաց Ամատունին։

Ադրբեջանի կողմից Արցախի վրա սեպտեմբերի 19-ի ռազմական հարձակման հետևանքով 16 անձ է գերեվարվել։ Գերեվարվածների շարքում են նաև արցախցի 8 պաշտոնյաները՝ նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Արայիկ Հարությունյանը, Ազգային ժողովի նախագահ Դավիթ Իշխանյանը, նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը, Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը, ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանը և նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը:

Բաքուն նրանց ծանր մեղադրանքներ է առաջադրել։

Հուլիս և հունիս ամիսների ևս ԿԽՄԿ աշխատակիցները տեսակցել էին Ադրբեջանում անազատության մեջ պահվող հայերին:

The post ԿԽՄԿ ներկայացուցիչներն օգոստոսին այցելել են Ադրբեջանում անազատության մեջ պահվող հայերին. «Ազատություն» first appeared on MediaLab Newsroom-Laboratory.

Читайте на 123ru.net