World News

ԵԽԽՎ նախագահը քննադատել է որոշ պատգամավորների մուտքն Ադրբեջան արգելելու` Բաքվի որոշումը

ԵԽԽՎ նախագահ Թեոդորոս Ռուսոպուլոսը քննադատել է որոշ պատգամավորների մուտքն Ադրբեջան արգելելու՝ Բաքվի որոշումը:

«Դա վատ ազդանշան է: Իրենց խղճի համաձայն քվեարկածներին սև ցուցակում ներառելը կարող է ունենալ միայն հակառակ արդյունք»,-ասել է նա:

Հիշեցնենք, որ Բաքուն արգելել էր ԵԽԽՎ այն պատգամավորների մուտքը երկիր, որոնք դեմ են քվեարկել ադրբեջանական պատվիրակությանը:

Երկրի ԱԳՆ-ն հայտարարել է, որ եթե անցանկալի անձանց ցուցակում նշվածները ժամանեն Ադրբեջան մինչև ԵԽԽՎ-ում պատվիրակության մանդատի վերականգնումը, նրանց հետ կուղարկեն։

Читайте на 123ru.net