World News

Միշտ երազել եմ խաղալ «Ռեալում» և ցանկանում եմ շարունակել պատմությունը. Վինիսիուս

Մադրիդի «Ռեալի» բրազիլացի վինգեր Վինիսիուս Ժունիորը խոսել է մադրիդյան ակումբում խաղալու մասին։

«Ես միշտ երազել եմ «Ռեալում» խաղալու մասին, այնպես որ ես գնահատում եմ ամեն պահը, ասես վերջինն է: Բոլորը ցանկանում են հաղթել մոլորակի լավագույն թիմի կազմում, խաղալ լավագույնների հետ, այդքան շատ գոլեր խփել եզրափակիչներում և այդքան գոլային փոխանցումներ կատարել:

Ես ընդամենը 24 տարեկան եմ և ցանկանում եմ երկար շարունակել այսպես և պատմություն կերտել այս մեծ թիմի հետ, որի համար խաղում եմ այսօր։ Ոչ բոլորն են ստանում այս հնարավորությունը, ուստի ես խոսում եմ այս մարզաշապիկով ամեն պահը վայելելու մասին»,- Վինիսիուսի խոսքերն է մեջբերում CNN-ը։

Նախկինում մամուլում տեղեկություն էր հայտնվել, որ Սաուդյան Արաբիան ներկայացնող ակումբներից մեկը Վինիսիուսին առաջարկել է տարեկան 350 միլիոն եվրո աշխատավարձ, սակայն բրազիլացին հրաժարվել է՝ հաշվի առնելով «Ոսկե գնդակը» ստանալու հնարավորությունները:

24-ամյա հարձակվողի փոխհատուցման չափը կազմում է 1 միլիարդ եվրո, Transfermarkt պորտալում ներկայացված տեղեկատվության համաձայն, խաղացողի շուկայական արժեքը կազմում է 180 միլիոն եվրո:

Читайте на 123ru.net