Հայաստանի Հանրապետությունը վարում է ռազմական տեխնիկայի ձեռքբերման դիվերսիֆիկացման ռազմավարություն՝ էապես նվազեցնելով ՌԴ-ից ձեռք բերվող ռազմական տեխնիկայի քանակը. ՀՔԱՎ
ՀՀ ԶՈՒ բարեփոխումներին, վերակառուցմանը և արդիականացմանն ուղղված ՀՀ կառավարության գործողությունների գնահատման ՏԵՂԵԿԱՆՔ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը արդեն չորրորդ տարին է՝ (2021, 2022, 2023, 2024) իր ուշադրության կենտրոնում է պահում ՀՀ կառավարության 2021-2026 թթ.ծրագրով նախատեսված Զինված ուժերի բարեփոխումներին, վերակառուցմանն ու արդիականացմանն ուղղված աշխատանքները։ Արձանագրում ենք, որ Հայաստանի Հանրապետությունը վարում է ռազմական տեխնիկայի ձեռքբերման դիվերսիֆիկացման ռազմավարություն՝