World News

Երկրի վրա նոր մագնիսական փոթորիկ է սկսվել

Ռուսական «Ֆոբոս» օդերևութաբանական կենտրոնի գլխավոր մասնագետ Միխայիլ Լեուսը հայտնել է, որ Երկրի վրա չորեքշաբթի՝ օգոստոսի 28-ին մագնիսական փոթորիկ է սկսվել։ Ինչպես հաղորդում է ՌԻԱ Նովոստին, այս մասին նա գրել է իր Telegram ալիքում։

«Ժամը 03։00-ից հետո Երկրի վրա փաստացի սկսվել է միջին մակարդակի մագնիսական փոթորիկ՝ G2 դասի։ Սա մագնիսական փոթորիկների ինտենսիվության հինգ հնարավոր մակարդակներից երկրորդն է», - նշել է Լեուսը:

Մասնագետի խոսքով՝ մագնիսական փոթորիկը, ամենայն հավանականությամբ, կարճատև կլինի և արագ կավարտվի, իսկ դրա ինտենսիվությունը չի մեծանա:

Читайте на 123ru.net