World News

Սուդանում ամբարտակի փլուզումից գյուղեր են ավերվել

Սուդանում ամբարտակի փլուզման հետևանքով առնվազն 30 մարդ է զոհվել, ավերվել է 20 գյուղ, 50 000 մարդու տուն ոչնչացել է կամ վնասվել։  Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։

Միջադեպը տեղի է ունեցել օգոստոսի 25-ին, սակայն արտակարգ ծառայությունները դեռ փորձում են պարզել անհետ կորածների թիվը։ 

Սուդանը, որտեղ պատերազմ է ընթանում, արդեն տառապում է սովի և բնակչության տեղահանման ճգնաժամերից, իսկ հեղեղումները խոչընդոտում են հումանիտար օգնության մատակարարմանը, որն առանց այդ էլ բարդ էր բանակի և նրա հակառակորդ կիսառազմական «Արագ աջակցության ուժեր»-ի միջև շարունակվող հակամարտության պատճառով։

Դեռ մինչև ամբարտակի փլուզումը շատերը կտրված էին արտաքին աշխարհից՝ երկրում շարունակվող հորդառատ անձրևների պատճառով։

Հեղեղումների հետևանքով 118 000 մարդ տեղահանվել է ամբողջ երկրում։ Ընդհանուր առմամբ, հեղեղումներն ազդել են շուրջ 300 000 մարդու վրա. երկրում սկսել են տարածվել տարբեր հիվանդություններ, այդ թվում՝ խոլերա։

Читайте на 123ru.net