World News

ՀԷՑ-ը տուգանվել է 20 միլիոն դրամով. հարուցվել է վարչական վարույթ

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը քաղաքացիների դիմումների քննարկման արդյունքում հարուցել է վարչական վարույթ՝ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի կողմից էլեկտրական էներգիայի (հզորության) բաշխման լիցենզիայի պայմաններով նախատեսված՝ հավաստի և սպառիչ տեղեկություն ներկայացնելու պարտավորության հնարավոր խախտման փաստի ուսումնասիրության նպատակով։

«Հարուցված վարչական վարույթի արդյունքում հաստատվել է ընկերության կողմից ոչ հավաստի և ոչ սպառիչ տեղեկություն ներկայացնելու փաստը, ինչը ընկերության կողմից ևս ընդունվել է։

Հաշվի առնելով, որ նշված խախտումը խոչընդոտել է նաև Հանձնաժողովի կարգավորման գործառույթի, այն է՝ քաղաքացիների դիմումների բազմակողմանի և լրիվ քննարկման լիազորության պատշաճ իրականացմանը, Հանձնաժողովը «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի նկատմամբ կիրառեց տուգանք՝ քսան միլիոն դրամ գումարի չափով»,- ասված է ՀԾԿՀ-ի տարածած հաղորդագրության մեջ։

The post ՀԷՑ-ը տուգանվել է 20 միլիոն դրամով. հարուցվել է վարչական վարույթ first appeared on MediaLab Newsroom-Laboratory.

Читайте на 123ru.net