World News

Իմ դեմ հարուցված շինծու քրեական գործը եղել է գործող իշխանության քաղաքական պատվեր. Ալբերտ Բազեյան

Իմ հանդեպ հարուցած շինծու քաղաքական գործը գործող իշխանության քաղաքկան պատվեր է եղել, որի հետևանքով ես 6 ամիս ապօրինաբար ազատազրկվել եմ և գտնվել կալանավայրում։ Այնուհետև 5 ամիս ենթարկվել եմ տնային կալանքի։ Այս մասին այսօր հրավիրած ասուլիսի ժամանակ հայտարարել է պահեստազորի գնդապետ, Երևանի նախկին քաղաքապետ Ալբերտ Բազեյանը:

Նրա խոսքով, գործող իշխանության հրահանգով և Ազգային անվտանգության ծառայության հատուկ կարևորագույն գործով քննիչ Սպարտակ Պողոսյանի կողմից հորինված ապօրինի մեղադրանքով և Աջափնյակի ընդհանուր իրավասության Առաջին ատյանի քրեական դատարանի անարդարացի և ոչ իրավաչափ որոշումներով խախտվել է իր ազատ տեղաշարժվելու և քաղաքական հայացքներն ու դիրքորոշումներն ազատ արտահայտելու սահմանադրական իրավունքը։

«Փաստում եմ՝ որևէ իշխանություն հավերժ չէ և ներկայիս նիկոլական իշխանությունը վաղ թե ուշ հեռացվելու է, Հայաստանում ձևավորվելու է նոր՝ հայրենապաշտ իշխանություն»,-նշել է Ալբերտ Բազեյանը։

Բազեյանի համոզմամբ, Նիկոլ Փաշինյանը և նրա գաղափարակից պաշտոնյաները ենթարկվելու են ՀՀ օրենքով սահմանված կարգով դատական պատասխանատվության՝ Հայաստանին հանպատրաստից պատերազմի տանելու, տաղանդավոր ու հաղթական հայ ժողովրդին պարտության մատնելու, Արցախն ամբողջությամբ թշնամուն հանձնելու և Հայաստանի մի քանի տասնյակ քառակուսի կիլոմետր, պաշտպանական կարևոր գիծ թշնամուն թողնելու, 5 հազարից ավելի զինվորների զոհաբերելու համար։

Читайте на 123ru.net