World News

Մենք տեղյակ ենք Ադրբեջանի ծրագրերի մասին, իսկ Փաշինյանը ունի՞ որևէ ծրագիր հայերի Արցախ վերադարձի համար․ Զախարովա

Մենք տեղյակ ենք Ադրբեջանի ծրագրերի մասին, իսկ Փաշինյանը ունի՞ որևէ ծրագիր հայերի Արցախ վերադարձի համար։

Այս մասին հայտարարել է  ՌԴ ԱԳՆ Մարիա Զախարովան ճեպազրույցի ժամանակ պատասխանելով  հարցին՝ ինչպե՞ս է Ռուսաստանը պատկերացնում Արցախի բռնի տեղահանված բնակիչների՝ իրենց պատմական հայրենիք վերադարձի հարցի լուծումը։

«Ինչպե՞ս է Մոսկվան տեսնում Լեռնային Ղարաբաղի բնակիչների հնարավոր վերադարձը․ իսկ ինչպե՞ս է դա տեսնում Հայաստանի վարչապետ Նիկոլ Վովայի Փաշինյանը, ունի՞ որևէ ծրագիր»,- ասել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը՝ հավելելով, թե  Ադրբեջանն այդպիսի ծրագիր, առաջարկներ ունի և հրապարակել է, ինքը դա է տեսել։

«Եթե որևէ ծրագիր կա՝ ձևակերպված Հայաստանի վարչապետի կողմից, ապա ես հաճույքով դրան էլ կծանոթանայի և կմեկնաբանեի այն։  

Ինչու՞ եք այլ պետության ներկայացուցչին հարց ուղղում այն մասին, թե ինչպես ենք մե՛նք դա պատկերացնում»,- ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը։

Читайте на 123ru.net