World News

Ուկրաինան ռազմական օգնության մատակարարումների ավելացման կարիք ունի․ Ստոլտենբերգ

Ուկրաինան ռազմական օգնության մատակարարումների ավելացման կարիք ունի։

Ուկրաինա- ՆԱՏՕ խորհրդի նիստում նման կարծիք է հայտնել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը, որի արդյունքներով դաշինքի մամուլի ծառայությունը հայտարարություն է տարածել, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

Հայտարարության մեջ ասվում է, որ հանդիպման մասնակիցները հաստատել են իրենց հանձնառությունը Ուկրաինայի պաշտպանության հետագա ամրապնդմանը:

Ինչպես ընդգծվում է փաստաթղթում, օգոստոսի 28-ի հանդիպումն անցկացվել է դեսպանների մակարդակով և գումարվել է Ուկրաինայի խնդրանքով։

«Ուկրաինայի պաշտպանության նախարար Ռուստեմ Ումերովը տեսահոլովակի միջոցով դաշնակիցներին տեղեկացրել է անվտանգության ներկա իրավիճակի և առաջնահերթ կարիքների մասին»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Читайте на 123ru.net