World News

Դպրոցում դուք կստանաք այն ամենն, ինչ անհրաժեշտ է՝ դառնալու մեր երկրի համար արժանի քաղաքացիներ. Ավինյան

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի շնորհավորական ուղերձը Գիտելիքի ու դպրության օրվա կապակցությամբ։

«Սիրելի՛ առաջին դասարանցիներ, հարգելի՛ ուսուցիչներ և ծնողներ,

Սիրելի՛ երեխաներ, այսօր դուք սկսում եք նոր ճանապարհ, որը լի է նոր գիտելիքներով և կարևոր ձեռքբերումներով։

Դպրոցում դուք կստանաք այն ամենն, ինչ անհրաժեշտ է՝ դառնալու մեր երկրի համար արժանի քաղաքացիներ։

Իսկ ձեր ուսուցիչները կաջակցեն այս ճանապարհորդության ողջ ընթացքում։

Շնորհավորում եմ գիտելիքի օրվա առթիվ, սիրելի՛ երեխաներ։ Թող այս օրը լինի ձեր մեծ հաջողությունների և պայծառ ապագայի սկիզբը»,-գրել է նա:

Читайте на 123ru.net