World News

Հայաստանի իշխանությունները դեմ են արցախցիների՝ Արցախ վերադառնալուն, ճիշտ այնպես, ինչպես Ադրբեջանը կամ Թուրքիան է դեմ. Տիգրան Աբրահամյան

Երբ Հայաստանի կառավարիչն անդրադառնում է այն հարցին, որ Արցախի իշխանությունների վերադարձի իրավունքն ընդունելի չէ, պետք է հասկանալ, իսկ որն է Հայաստանի իշխանությունների մոտեցումն այս հարցում, որովհետև տպավորություն է, որ  Հայաստանի իշանություններն առհասարակ դեմ են արցախցիների Արցախ վերադառնալուն, ճիշտ այնպես, ինչպես Ադրբեջանը կամ Թուրքիան են դեմ: Հայաստանի իշխանությունները դա չեն ձևակերպում, չի ձևակերպվել նաև վերջին ճեպազրույցի ընթացքում: Այս մասին հայտարարել է  Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը՝ Սուրբ Աննա եկեղեցու բակում Սրբազան պայքարի՝ Արցախի Հանրապետության օրվան նվիրված մեծ հավաքի ընթացքում:

Читайте на 123ru.net