World News

Ուկրաինայի ամբողջ տարածքում օդային տագնապ է հայտարարվել, որոշ քաղաքներում պայթյուններ են որոտացել

Ուկրաինայի մայրաքաղաք Կիևում և Կիևի մարզում օդային ռմբակոծման ազդանշանի ֆոնին պայթյուններ են որոտացել։ Այս մասին հաղորդում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով ուկրաինական «Зеркало недели»-ին։

«Հաղորդում են Կիևում պայթյունների մասին»,- գրել է պարբերականն իր թելեգրամյան ալիքում։

Ավելի ուշ հաղորդվել է, որ ուկրաինական մայրաքաղաքում պայթյունները կրկնվել են։ Բացի այդ, պարբերականի տվյալներով պայթյուններ են որոտացել նաև Կիևի մարզի Բորիսպոլ քաղաքում և Խարկովում։ Ընդ որում՝ Խարկովում մի քանի ժամում երրորդ անգամ է հաղորդվել պայթյունների մասին։

Հաղորդվում է, որ Ուկրաինայի ամբողջ տարածքում օդային տագնապ է հայտարարվել։

Читайте на 123ru.net