World News

Ադրբեջանը Հայաստանին կներկայացնի խաղաղության պայմանագրի վերաբերյալ առաջարկների նոր փաթեթ. Բայրամով

Ադրբեջանը Հայաստանին կներկայացնի խաղաղության պայմանագրի վերաբերյալ առաջարկների նոր փաթեթ: Այս մասին Բաքվում Սերբիայի արտգործնախարար Մարկո Ջուրիչի հետ համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը։

Նա նաև հավելել է, որ Ադրբեջանի Սահմանադրությունը տարածքային պահանջներ չի պարունակում հարևան ոչ մի պետության, այդ թվում՝ Հայաստանի նկատմամբ։

Բայրամովը նշել է, որ եթե Հայաստանը ցանկանում է խաղաղություն տարածաշրջանում, ապա պետք է լուրջ քայլեր ձեռնարկի։

«Փաստ է, որ Հայաստանի Սահմանադրության մեջ դեռևս պահանջներ կան Ադրբեջանի տարածքի նկատմամբ։ Ես ընդգծել եմ, որ դա խաղաղության և կարգավորման գործընթացին սպառնացող ամենալուրջ տարրն է։ Եթե Հայաստանը խաղաղություն է ցանկանում տարածաշրջանում, ապա պետք է լուրջ քայլեր ձեռնարկի»,- հավելել է նա։

Читайте на 123ru.net