World News

Մայրաքաղաքում, Սարյան փողոցից դեպի Մաշտոցի պողոտա ուղղությամբ, նախատեսվում են երթևեկության կազմակերպման փոփոխություններ

Մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով նախատեսվում են երթևեկության կազմակերպման փոփոխություններ: Այս մասին հաղորդում է Երևանի քաղաքապետարանը:

Սեպտեմբերի 5-ից Կարեն Դեմիրճյանի փողոցում՝ Սարյան փողոցից դեպի Մաշտոցի պողոտա ուղղությամբ այգու անմիջապես հարակից ճանապարհահատվածում, ինչպես նաև հակառակ ուղղությամբ կարգելվի մեքենաների կայանումը, իսկ հանդիպակաց գոտիներում կթույլատրվի մեքենաների կայանումը:

Նշված ճանապարհահատվածում կիրականացվեն համապատասխան գծանշման և ճանապարհային նշանների տեղադրման աշխատանքներ:

Читайте на 123ru.net