World News

Կյանքից հեռացել է լեգենդար ըմբիշ Ալեքսանդր Մեդվեդը

86 տարեկանում մահացել է ըմբիշ, օլիմպիական եռակի չեմպիոն Ալեքսանդր Մեդվեդը: Այս մասին, sputnik.by-ի փոխանցմամբ, հայտնում է Բելառուսի ըմբշամարտի ֆեդերացիան։

«Այսօր 86 տարեկանում կյանքից հեռացել է համաշխարհային սպորտի լեգենդ, 20-րդ դարի լավագույն ըմբիշ, օլիմպիական խաղերի եռակի չեմպիոն Ալեքսանդր Վասիլևիչ Մեդվեդը»,- ասվում է հաղորդագրությունում։

Իր կարիերայի ընթացքում Ալեքսանդր Մեդվեդը երեք անգամ (1964, 1968, 1972 թվականներին)՝ երեք տարբեր քաշային կարգերում (թեթև ծանր, ծանր և բացարձակ) բարձրացել է օլիմպիական պատվանդանի ամենաբարձր աստիճանը:

Բացի այդ, նա յոթ անգամ դարձել է աշխարհի չեմպիոն և չորս անգամ հաղթել մայրցամաքային մրցումներում։

Читайте на 123ru.net