World News

Կուրսկի օպերացիան կատարում է իր խնդիրները և ընթանում է ըստ պլանի․ Զելենսկի

Կուրսկի օպերացիան կատարում է իր խնդիրները և ընթանում է ըստ պլանի։

Այս մասին ասել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։

«Ինչ վերաբերում է Պոկրովսկի և Տորեցկի ուղղություններում առկա դժվարություններին, ապա մենք կարծում ենք, որ Կուրսկի օպերացիան նույնպես կարող է ազդել դրա վրա։

Սրացումների նվազում կարող է լինել ռուս զինվորականների թվաքանակի նվազման պատճառով։ Բայց առայժմ այնտեղ դժվար է»,- ասել է նա։

Զելենսկին նաև նշել է, որ Ուկրաինան արդեն արտադրում է բազմաթիվ հեռահար անօդաչու թռչող սարքեր և մշակում է հրթիռային ծրագիր, սակայն չունի բավարար միջոցներ՝ արտադրության ծավալները մեծացնելու համար։

Читайте на 123ru.net