World News

Հայ հրաձիգները երկու բրոնզե, մեկ արծաթե մեդալ են նվաճել Եվրոպայի առաջնության մրցումային հերթական օրը

Վազող թիրախ մրցաձևի Եվրոպայի առաջնության մրցումային հերթական օրը հրաձիգները պայքարում էին 50մ մրցատարածությունում։

Այս մասին հայտնում են Հայաստանի հրաձգության ֆեդերացիայից։

«Մեր թիմը այսօր նույնպես անմասն չմնաց մեդալային պայքարից.

Գոհար Հարությունյան / Լիլիթ Մկրտչյան / Արուսյակ Գրիգորյան եռյակը 50մ վազող թիրախ կանանց թիմային պայքարում 1658 միավոր արդյունքով դարձավ Եվրոպայի փոխչեմպիոն։

Գոռ Խաչատրյանը երիտասարդների անհատական պայքարում 568 միավորով նվաճեց բրոնզե մեդալ։

Երիտասարդների թիմային պայքարում Մարի Ղազարյան / Անահիտ Սարգսյան / Աիդա Ազատյան եռյակը 1495 միավոր արդյունքով դարձավ բրոնզե մեդալակիր»,- հայտնում են ֆեդերացիայից։

Читайте на 123ru.net