World News

Ֆրանսիան 2 ամիս է՝ վարչապետ չունի. Մակրոնը խորհրդակցություններ է անցկացնում

Ֆրանսիայում կայացած արտահերթ խորհրդարանական ընտրություններից երկու ամիս անց նախագահ Էմանուել Մակրոնը դեռևս վարչապետ չի նշանակել: Հուլիսին կայացած ընտրություններից հետո, երբ որևէ քաղաքական ուժ բացարձակ մեծամասնություն չի ստացել, Ֆրանսիան ղեկավարվում է ժամանակավոր վարչակազմի կողմից: Այս մասին գրում է The Guardian-ը:

Ձախակողմյան «Նոր ժողովրդական ճակատ» դաշինքը ստացել է 182 մանդատ, Մակրոնի կենտրոնամետ դաշինքը՝ 168 մանդատ, ծայրահեղ աջակողմյան «Ազգային միավորում»-ը՝ 143, իսկ պահպանողական հանրապետականները՝ 46 մանդատ։ Մնացած 38 տեղերը ստացել են այլ թեկնածուներ:

«Նոր ժողովրդական ճակատ»-ը վարչապետի պաշտոնում առաջադրել է 37-ամյա տնտեսագետ Լյուսի Կաստետին, սակայն Մակրոնը բացառել է նրան։

BFMTV-ն հայտնում է, որ Էմանուել Մակրոնը նոր հեռախոսային խորհրդակցություններ կանցկացնի տարբեր քաղաքական խմբերի հետ։ 

Le Parisien-ը հայտնում է, որ Մակրոնը քննարկում է Խավիե Բերտրանի թեկնածությունը:

Читайте на 123ru.net