World News

Լեհաստանն օդ է բարձրացրել կործանիչները՝ ՌԴ-ի ավիացիոն ակտիվության պատճառով

Լեհաստանի զինված ուժերի օպերատիվ հրամանատարությունը հայտնել է, որ կործանիչներն օդ են բարձրացվել Ուկրաինայի արևմուտքում ռուսական ավիացիայի աշխատանքի հետ կապված։ Հրամանատարությունը X սոցիալական ցանցում հրապարակված հաղորդագրության մեջ անցած գիշերը նկարագրվել է որպես «շատ լարված»։

Լույս սեպտեմբերի 4-ի գիշերն ուկրաինական լրատվամիջոցները հայտնել են Կիևում, Սումիում, Լվովում և Կրիվոյ Ռոգում պայթյունների և հակաօդային պաշտպանության համակարգերի գործողությունների մասին։ 

Ռուսական զինված ուժերը հրթիռակոծել են Ուկրաինայի Լվով և Կրիվոյ Ռոգ քաղաքները, ինչի մասին թելեգրամյան ալիքում հայտնել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին:

Նա հրապարակել է ավերածությունների լուսանկարները՝ մանրամասնելով, որ Լվովում զոհվել է 5 մարդ, այդ թվում՝ 14-ամյա աղջիկ։ Ավելի քան 30 մարդ վիրավորվել է։ Քաղաքում վնասվել են բնակելի շենքեր, դպրոցներ, բուժհաստատություններ։


Կրիվոյ Ռոգում վիրավորվել է 5 մարդ։ Ավերվել են տներ և քաղաքացիական ենթակառուցվածքներ:

Читайте на 123ru.net