Այստեղ ինչո՞ւ ռեստորան կամ հյուրանոց չլինի. Փաշինյանը՝ Ջերմուկում (տեսանյութ)
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Վայոց ձորի մարզ: Այցը սկսվել է Ջերմուկի եւ ՀՀ այլ քաղաքների փոքր օդանավակայանների գործարկման, ավիացիայի զարգացման քննարկումներով: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրառում է արել Փաշինյանը՝ կից հրապարակելով նաև տեսանյութեր:
Այնուհետև Փաշինյանը հետևել է Ջերմուկում Եղնիկի արձան տանող 1.6 կմ երկարությամբ ճանապարհի և դիտահրապարակի կառուցման աշխատանքներին:
Փաշինյանի փոխանցմամբ, ծրագրի արժեքն ավելի քան 232 մլն դրամ է, որը հատկացրել է Կառավարությունը: Ակնկալվում է, որ դիտահրապարակը կնպաստի համայնքի զբոսաշրջության զարգացմանը: Շինաշխատանքները կավարտվեն 2025 թվականին: Արփա գետի կիրճի և Ջերմուկի խորհրդանիշ եղնիկի արձան տանող ճանապարհի շրջակա ժայռերը ևս սուբվենցիոն ծրագրով լուսավորվել են:
Իր խոսքում Փաշինյանը կարևորեց նման վայրերում հասարակական նշանակության օբյեկտների առկայությունը: «Այստեղ ինչո՞ւ սրճարան, ռեստորան կամ հյուրանոց չլինի»,-ասաց նա: