World News

Մեսսին և Ռոնալդուն 2003 թվականից ի վեր առաջին անգամ չեն առաջադրվել «Ոսկե գնդակի» համար

France Football ամսագիրը հրապարակել է 2024 թվականի «Ոսկե գնդակի» հավակնորդների անունները։

Տարվա լավագույն ֆուտբոլիստի մրցանակի հավակնորդների ցանկում են Ջուդ Բելինգհեմը, Ռուբեն Դիաշը, Ֆիլ Ֆոդենը, Ֆեդերիկո Վալվերդեն, Էմիլիանո Մարտինեսը, Էրլինգ Հոլանդը, Նիկո Ուիլյամսը, Գրանիտ Ջական, Արտեմ Դովբիկը, Տոնի Կրոսը, Վինիսիուսը, Դանի Օլմոն, Ֆլորիան Վիրցը, Մարտին էդեգորը, Մատս Հումելսը, Ռոդրին, Հարի Քեյնը, Դեկլան Ռայսը, Վիտինյան, Քոուլ Պալմերը, Դանի Կարվախալը, Լամին Յամալը, Բուկայո Սական, Հաքան Չալհանօղլուն, Ուիլյամ Սալիբան, Կիլիան Մբապեն, Լաուտարո Մարտինեսը, Ադեմոլա Լուկմանը, Անտոնիո Ռուդիգերը,  Գրիմալդոն:

«Ոսկե գնդակի» հանձնման արարողությունը տեղի կունենա հոկտեմբերի 28-ին։

Читайте на 123ru.net