World News

ՌԴ դեսպանը խորը մոլորության մեջ է, սխալ պատկերացում ունի ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության մասին. Արման Եղոյան

Պարոն Կոպիրկինը խորը մոլորության մեջ է: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը:

«Նա շատ սխալ տեղեկություն ու պատկերացում ունի ընդհանրապես ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության մասին: Եվ ընդհանրապես, ոչ բոլոր օտար ներկայություններն են որևէ պետությունում, որ զբաղված են հետախուզական տվյալներ հավաքելով»,-ասաց Եղոյանը:

Նշենք, որ ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը odkb-info.org-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ Հայաստանում ԵՄ առաքելությունը ոչ թե պաշտպանում է երկիրը, այլ հետախուզական տվյալներ է հավաքում։ 

«Հարավային Կովկասի ճակատագիրը պետք է որոշեն բացառապես տարածաշրջանի երկրները և հարևան գործընկեր պետությունները»,-ընդգծել է նա։

Читайте на 123ru.net