World News

ՕԽ-2024-ին մասնակցած 33-ամյա մարզուհու նախկին զուգընկերը բենզին է լցրել նրա վրա ու այրել․ կինը մահացել է հիվանդանոցում

Քենիայում մահացել է Փարիզի 2024 թվականի Օլիմպիական խաղերին մասնակցած ուգանդացի մարզուհի Ռեբեկա Չեպտեգեյը։ Ինչպես գրում է BBC-ն, ՕԽ-ում մարաթոնային վազքի մրցաշարում Ուգանդան ներկայացնող Չեպտեգեյը լուրջ վնասվածքներով հոսպիտալացվել էր նախկին սիրեցյալի կողմից հարձակման ենթարկվելուց հետո։

Միջադեպը տեղի է ունեցել Քենիայում կիրակի՝ օգոստոսի 1-ի, երբ Ռեբեկայի՝ եկեղեցուց վերադառնալուց հետո։ Վիճաբանությունը ծագել է 33-ամյա մարզուհու տան մոտ։ Տեղի իշխանությունների զեկույցում նշվում է, որ մարզուհին և նրա նախկին զուգընկերը վիճել են Ռեբեկայի գնած հողատարածքի պատճառով, վիճաբանության ժամանակ տղամարդը բենզին է լցրել մարզոհու վրա և այրել։

Նշվում է, որ Չեպտեգեյը հոսպիտալացվել է մարմնի 75 տոկոսի այրվածքներով։ Տղամարդը նույնպես այրվածքներ է ստացել և տեղափոխվել հիվանդանոց, սակայն նրա վնասվածքներն այդքան լուրջ չեն։

Մարզուհու ընտանիքն առայժմ չի հաստատել մահվան լուրը, սակայն բժիշկ Օուեն Մենաչը՝ հիվանդանոցի տնօրենը, որտեղ միջադեպից հետո տեղափոխվել էր կինը, տեղական լրատվամիջոցներին հայտնել է, որ Չեպտեգեյը մահացել է օրգանների անբավարարության պատճառով։

Մարզուհու մահը հաստատել է նաև Ուգանդայի թեթև աթլետիկայի ֆեդերացիան՝ X-ում արված հայտարարությամբ դատապարտելով տեղի ունեցածն ու արդարության հաստատման կոչ անելով։

«Խորապես վշտացած ենք, որ այսօր վաղ առավոտյան կյանքից հեռացել է մեր մարզուհի Ռեբեկա Չեպտեգեյը՝ դառնալով ընտանեկան բռնության զոհը: Որպես ֆեդերացիա՝ մենք դատապարտում ենք նման գործողությունները և արդարության կոչ ենք անում։ Թող նրա հոգին հանգչի խաղաղությամբ»,- ասված է հայտարարության մեջ։

Читайте на 123ru.net