World News

Ուկրաինան կպատրաստի պատերազմը դադարեցնելու ծրագիր և այն կառաջարկի խաղաղության երկրորդ գագաթնաժողովին․ Զելենսկի

Ուկրաինան կպատրաստի պատերազմը դադարեցնելու ծրագիր և այն կառաջարկի խաղաղության երկրորդ գագաթնաժողովին, որին պետք է մասնակցեն Ռուսաստանի ներկայացուցիչները։

Այս մասին ասել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին NBC News-ին տված հարցազրույցում։

«Մենք հասկանում ենք, որ առանց ռուսական կողմի շատ դժվար է դիվանագիտական ճանապարհով ավարտել այս պատերազմը։

Եվ բոլոր երկրները մեզ խնդրել են, որ երկրորդ գագաթնաժողովում լինեն ՌԴ ներկայացուցիչները։

Ասացինք, որ դեմ չենք, եկեք ծրագիր պատրաստենք, զանգենք իրենց»,-ասել է նա:

Читайте на 123ru.net