World News

Փրկարարները ցեխակույտի արգելափակումից դուրս են բերել բեռնատար ավտոմեքենան

Սեպտեմբերի 6-ին, ժամը 13:27-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կարճաղբյուր-Լճավան ավտոճանապարհին բեռնատարն արգելափակվել է ցեխակույտի մեջ․ դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ բեռնատարն արգելափակվել է Վարդենիս-Կարճաղբյուր ավտոճանապարհի մոտ 22-րդ կմ-ին:

Փրկարարնեը «Isuzu» մակնիշի բեռնատարը (վարորդ՝ Ժ․ Հ․) դուրս են բերել արգելափակումից։

Читайте на 123ru.net