World News

Ազգերի Լիգա․ Իսպանիայի հավաքականը հաղթեց Շվեյցարիայի ընտրանուն, Պորտուգալիան՝ Շոտլանդիային, Խորվաթիան՝ Լեհաստանին, իսկ Շվեդիան՝ Էստոնիային

Իսպանիայի հավաքականն Ազգերի լիգայի մրցաշարի երկրորդ տուրի շրջանակում հաղթանակ տոնեց Շվեյցարիայի հետ խաղում, Պորտուգալիայի հավաքականը 2-1 հաշվով հաղթեց Շոտլանդիայի ընտրանուն, Շվեդիայի հավաքականը վստահ հաղթանակ տոնեց Էստոնիայի հետ խաղում, իսկ Խորվաթիայի հավաքականը հաղթանակ տոնեց Լեհաստանի հետ խաղում։

Իսպանացիներն արտագնա խաղում հաղթեցին 4-1 հաշվով։ Իսպանացիների կազմում դուբլ ձևակերպեց Ֆաբիան Ռուիսը, մեկական անգամ աչքի ընկան Խոսելուն ու Ֆերան Տորեսը։ Շվեյցարացիների կազմում աչքի ընկավ Ամդունին։

Նշենք, որ Դե լա Ֆուենտեի թիմը հանդիպման 20-րդ րոպեից խաղում էր 10 հոգով՝ Լե Նորմանի հեռացումից հետո։

Այս խաղից հետո Իսպանիան 4 միավոր ունի իր ակտիվում և երկրորդն է իր խմբի մրցաշարային աղյուսակում։ Առաջատարը Դանիան է՝ 6 միավորով․ Սերբիան ունի մեկ միավոր, Շվեյցարիան դեռ միավոր չի վաստակել։

Պորտուգալիա - Շոտլանդիա խաղի առաջին գոլը խփեց շոտլանդացի կիսապաշտպան Սքոթ ՄաքՏոմինայը, ով գրավեց մրցակցի դարպասը 7-րդ րոպեին։ Երկրորդ խաղակեսի սկզբում Բրունո Ֆերնանդեշը հավասարեցրեց հաշիվը: Հիմնական ժամանակի ավարտից երկու րոպե առաջ Կրիշտիանու Ռոնալդուն առաջ մղեց պորտուգալացիներին հաշվի մեջ։

Ազգերի լիգայի հաջորդ հանդիպումները թիմերը կանցկացնեն հոկտեմբերի 12-ին և 15-ին։

Խորվաթները սեփական հարկի տակ հաղթեցին 1-0 հաշվով։ Հաղթական գոլի հեղինակը դարձավ Լուկա Մոդրիչը, ով հավաքականի կազմում իր 180-րդ հանդիպումն էր անցկացնում։

Պորտուգալիայի հավաքականը 6 միավորով գլխավորում է A լիգայի 1-ին խմբի մրցաշարային աղյուսակը։ Խորվաթիան և Լեհաստանն ունեն երեքական միավոր, շոտլանդացիները դեռ միավոր չեն վաստակել։

Շվեդիայի հավաքականը սեփական հարկի տակ հաղթեց 3-0 հաշվով։ Դուբլի հեղինակ դարձավ Վիկտոր Դյոկերեշը, ևս մեկ գոլ խփեց Ալեքսանդր Իսակը։

Այս խաղից հետո Շվեդիան և Սլովակիան 6-ական միավորով գլխավորում են C լիգայի առաջին խմբի մրցաշարային աղյուսակը։

Читайте на сайте