World News

Մասիս բլուր նեոլիթյան բնակատեղում երեխայի՝ մ.թ.ա. 4-րդ հազարամյակում արված թաղում է հայտնաբերվել

Յոթ օր է հայ-ամերիկյան արշավախումբը պեղում է Մասիս բլուր նեոլիթյան բնակատեղը։ Արդեն ունենք բացառիկ արդյունք։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի տնօրեն, պրոֆեսոր Պավել Ավետիսյանը:

«Շինության պատի տակ բացվել է երեխայի թաղում։ Կառույցը մ․թ․ա․ VI հազ․ առաջին քառորդի շերտում է։ Այսինքն թաղումը կա՛մ նույն ժամանակներին է վերաբերում կա՛մ ավելի վաղ է։ Հայաստանի տարածքում առ այսօր ունենք այդ ժամանակներին վերաբերող հստակ կոնտեքստով ու թվագրությամբ երկու թաղում՝ մեկը Ակնաշենից, մեկը Մասիս բլուրից։

Այս նոր թաղման ԴՆԹ անալիզները կգան լրացնելու Արաքսից հյուսիս ընկած տարածքներում բնակվող նեոլիթյան հանրությունների մասին մեր պատկերացումները։ Հենց այս պահին, որ գրում եմ այս տողերը գործընկերներս շարունակում են «փոքրիկի» կմախքի մաքրման աշխատանքները։ Արտակարգ նշանակության փաստագրում է», - գրել է նա:

Читайте на 123ru.net