World News

Վստահ եմ՝ երկկողմ շփումներն այսուհետ ևս կնպաստեն ՀՀ-ի և Տաջիկստանի միջև համագործակցության ներուժի իրականացմանը. Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Տաջիկստանի Հանրապետության նախագահ էմոմալի Ռահմոնին՝ Անկախության օրվա առթիվ: Ուղերձում ասված է.

«Հարգելի էմոմալի Ռահմոն,

Ընդունեք անկեղծ շնորհավորանքներս Տաջիկստանի Հանրապետության Անկախության օրվա կապակցությամբ։

Երևանը և Դուշանբեն կապված են ջերմ և բարեկամական հարաբերություններով, որոնք դարձել են բոլոր ոլորտներում փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող կառուցողական փոխգործակցության հիմքը։

Վստահ եմ, որ երկկողմ արդյունավետ շփումներն այսուհետ ևս կնպաստեն Հայաստանի Հանրապետության և Տաջիկստանի Հանրապետության միջև համագործակցության ներուժի արդյունավետ իրականացմանն ու ընդլայնմանը։

Այս նշանակալից օրը մաղթում եմ Ձեզ, հարգելի Էմոմալի Ռահմոն, քաջառողջություն և ամենայն բարիք, իսկ Տաջիկստանի բարեկամ ժողովրդին՝ բարօրություն և բարգավաճում»։

Читайте на 123ru.net