World News

ԱԺ-ն վավերացրեց «Եվրաջասթի» համաձայնագիրը

Ազգային ժողովը սեպտեմբերի 10-ին միաձայն վավերացրեց Հայաստանի քրեական վարույթներով իրավական համագործակցության ոլորտում իրավասու մարմինների և Եվրամիության քրեական արդարադատության ոլորտում համագործակցության գործակալության (Եվրաջասթ) միջև համագործակցության մասին ՀՀ-ԵՄ համաձայնագիրը։ Նախագծին կողմ քվեարկեց 99 պատգամավոր։

Եվրաջասթը Եվրամիության անդամ երկրներում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության մեխանիզմները համակարգող և անդամ երկրների դատախազությունների միջև համագործակցությունը խթանող համաեվրոպական կառույց է։ Վերջինիս միջոցով իրականացվում է հավաքագրված տվյալների (այդ թվում` գաղտնի բնույթի տվյալների) փոխանակում ինչպես Եվրոպական միության անդամ, այնպես էլ` երրորդ երկրների պատկան մարմինների միջև։

Հայաստանը ԵՄ անդամ չհանդիսացող 14-րդ երկիրն է, որ համագործակցության համաձայնագիր է կնքում «Եվրաջասթի» հետ (ինչպես օրինակ` ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան, Նորվեգիան, Իսլանդիան, Շվեյցարիան և ԵՄ անդամության թեկնածու մի շարք երկրներ)։ Սա հնարավորություն կտա խորացնել Հայաստանի և Եվրամիության, ինչպես նաև` ԵՄ անդամ պետությունների պատկան մարմինների միջև համագործակցությունն անդրազգային և ծանր հանցագործությունների հետաքննության և նախաքննության ընթացքում։

Читайте на 123ru.net