World News

Երևանի ավագանին վաղաժամկետ դադարեցրեց Անուշ Գինոսյանի և Անույշ Խուդավերդյանի լիազորությունները

Երևանի ավագանին վաղաժամկետ դադարեցրեց Երևանի ավագանու «Հանրային ձայն» խմբակցության անդամներ Անուշ Գինոսյանի և Անույշ Խուդավերդյանի լիազորությունները:

Անուշ Գինոսյանի լիազորությունները դադարեցնելուն կողմ քվեարկեց 33 ավագանու անդամ, 0 դեմ, 0 ձեռնպահ։ Անույշ Խուդավերդյանի լիազորությունները դադարեցնելուն կողմ քվեարկեց 33 ավագանու անդամ, դեմ` 4, ձեռնպահ՝ 1։ Նշենք, որ ընդդիմության մի մասը բոյկոտեց և չմասնակցեց քվեարկությանը։

Հիշեցնենք, որ ավելի վաղ վաղաժամկետ դադարեցվել էր Երևանի ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցության ղեկավար Գրիգոր Երիցյանի լիազորությունները։

Читайте на 123ru.net