World News

Արցախցիները թող այստեղ ապրեն, աշխատեն, բայց մեր երկրի գործերին չխառնվեն, իրենց հյուրի նման թող պահեն, ոչ թե ուզենան տանտեր դառնալ, 20 տարի տանտեր են եղել, դրա համար երկիրն այս վիճակում է․ Մելքոնյան

Այսօր չենք քննարկում, բայց վաղը կարող է քննարկենք՝ ՌԴ սահմանապահները մնա՞ն ՀՀ-ի Իրան, Թուրքիա սահմանին, թե՞ ոչ։ Մենք անկախ պետություն ենք, մեր երկրի սահմանները պետք է մենք պահենք, երրորդ երկիր չպետք է մեզ պաշտպանի։

Այս մասին 24News-ի հետ զրույցում նշել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գագիկ Մելքոնյանը։

Անդրադառնալով Արցախի ղեկավարության գործունեությանը, պատգամավորը նշեց, որ Արցախի ղեկավարություն այլևս չկա, քանի որ Արցախը լուծարված է։ «Արցախը լուծարել, եկել են ու ուզում են Հայաստանն էլ դարձնել Ռուսաստանի ծայրագավառ, իրենցից մեկն էլ նշանակվի ղեկավար: 

Արցախի ղեկավարությունը երկրորդ իշխանություն է բացել այստեղ, հանրահավաքների են մասնակցում, վեց ամիս է, ինչ իշխանափոխություն են ուզում անել, բայց դա չեն տեսնելու։

Արցախցիները թող այստեղ ապրեն, աշխատեն, բայց մեր երկրի գործերին չխառնվեն, իրենց հյուրի նման թող պահեն, ոչ թե ուզենան տանտեր դառնալ, քսան տարի տանտեր են եղել, դրա համար երկիրն այս վիճակում է»,- ընդգծել է  նա։

Читайте на 123ru.net