World News

«Չելսիի» նախկին մարզիչը գլխավորեց ԱՄՆ-ի հավաքականը

Մաուրիսիո Պոչետինոն գլխավորել է ԱՄՆ-ի ազգային հավաքականը:

Արգենտինացի մասնագետն այս պաշտոնում փոխարինել է Գրեգ Բերհալտերին, ով հեռացվել էր ԱՄՆ-ի ընտրանուց ամռանը՝ Ամերիկայի Գավաթի խմբային փուլից դուրս մնալու պատճառով:

52-ամյա Պոչետինոն կնախապատրաստի ամերիկյան թիմին 2026 թվականի Աշխարհի տնային առաջնությանը:

Նախորդ մրցաշրջանում մարզիչն աշխատել է Լոնդոնի «Չելսիում»: Իր գլխավորությամբ լոնդոնյան ակումբը զբաղեցրել էր ԱՊԼ-ի մրցաշարային աղյուսակի 6-րդ հորիզոնականը: Պոչետինոն լքել էր անգլիական ակումբը մայիսին:

Читайте на 123ru.net