World News

Խաղաղության հաջորդ գագաթնաժողովում պետք է ներկայացվի Ուկրաինայի հաղթանակի ծրագիրը․ Զելենսկի

Ռուսաստանին խաղաղության պարտադրելու համար պետք է Խաղաղության հաջորդ գագաթնաժողովում անպայման ներկայացվի պատերազմում Ուկրաինայի հաղթանակի պլանը։

Այս մասին հայտարարել Է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին:

«Ես նախ այդ հարցը կքննարկեմ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ։ Քանի որ այդ ծրագրի մեծ մասը կախված է ԱՄՆ-ից և մեր մյուս գործընկերներից: Կարծում եմ, որ բոլորը հասկանում են ճնշման և օգնության չափը:

Հետևաբար, այստեղ ինչ-որ բան ավելացնելու կարիք չկա: Այդ ծրագիրն անպայման պետք է ներկայացվի Ռուսաստանին դիվանագիտական ճանապարհով խաղաղություն պարտադրելու համար։

Շատ կարևոր է, որ մեր գործընկերներն աջակցում են դրան»,-հայտարարել է նա։

Читайте на 123ru.net