World News

Վիետնամում «Յագի» թայֆունի հետևանքով զոհերի թիվը հասել է 197-ի (լուսանկարներ)

Վիետնամի հյուսիսում «Յագի» թայֆունի հետևանքով զոհվածների թիվը հասել է 197-ի, 128 մարդ դեռևս անհայտ կորած է համարվում, հայտնել է երկրի կառավարությունը։

Ինչպես նշում է ndtv.com-ը, ավելի քան 250,000 հեկտար ցանքատարածություն ոչնչացվել է, ասվում է գյուղատնտեսության նախարարության պաշտոնական զեկույցում:

Ըստ օդերևութաբանների՝ «Յագի»-ն վերջին 30 տարվա ընթացքում Վիետնամի հյուսիսը պատուհասած ամենահզոր թայֆունն է: 149 կմ/ժ արագությամբ փոթորիկը փլուզել է կամուրջները, պոկել շենքերի տանիքները և վնասել գործարաններ:

«Յագի»-ն առաջացրել է սողանքներ և ջրհեղեղներ, հյուիսուսում մի քանի համայնքներ մասամբ ջրի տակ են: Հազարավոր մարդիկ ստիպված են եղել տարհանվել: Մայրաքաղաք Հանոյի ծայրամասում ավելի քան 15,000 մարդ տուժել է ջրհեղեղից:

Տուժել են նաև ֆերմերները։ Սատկել է 1,5 միլիոն հավ և բադ, ինչպես նաև 2500 խոզ, գոմեշ և կով, հայտնել են պաշտոնյաները:

Читайте на 123ru.net