World News

Այն, ինչ չպետք է լիներ ինձ հետ, արդեն եղել է, իմ խնդիրն այն է, որ մնացած դատավորները չանցնեն դրա միջով. Հրայր Թովմասյան

Ո՛չ գլխավոր դատախազը, ո՛չ ընդհանուր իրավասության դատարանները չունեն հատուկ լիազորություն ապահովելու իշխանությունների արդյունավետ բաժանումը, սահմանադրական մարմինների բնականոն և արդյունավետ գործունեությունը: Այս մասին դատական նիստին պաշտպանական ճառի ժամանակ ասաց ՍԴ դատավոր Հրայր Թովմասյանը:

«Հետևաբար, գլխավոր դատախազը քննության առարկա չի կարող դարձնել հարուցվելիք քրեական գործի և առաջադրվելիք մեղադրանքի՝ դատավորի լիազորություններից բխելու հարցը: Եթե արդեն հետապնդում իրականացրել եք, միջամտություն արել եք, քրեական գործ հարուցել եք, դատարան ներկայացրել եք, դրանից հետո ինչպե՞ս եք որոշում: Այս նորմը նրա համար է, որ ոչ թե վերջնարդյունքում ես պատասխանատվության չենթարկվեմ, այլ նրա համար, որ այս ամբողջ գործընթացը չլինի: Ինձ համար արդեն միևնույն է, որովհետև այն, ինչ չպետք է կատարվեր ինձ հետ, արդեն եղել է, ես այս զրկանքներին արդեն ենթարկվել եմ, իմ խնդիրն այն է, որ մնացած դատավորները չենթարկվեն: Իմ այսօրվա ճառը մնացած բոլոր դատավորների համար է: ՍԴ դատավորի դեպքում Սահմանադրությունը ոչ թե բացառում է քրեական պատասխանատվությունը, այլ ենթադրում է ընթացակարգային երաշխիքների նախատեսումը, որ դատավորը չի կարող քրեական հետապնդման ենթարկվել առանց ՍԴ-ի համաձայնության»,- ասաց Թովմասյանը:

Նա նշեց, որ ԵԽ անդամ պետություններից մեկում այս նույն հարցը բարձրացվել է:

«Պարզվում է, որ ԵԽ անդամ պետություններից մեկում այս նույն հարցը բարձրացվել է, թե ՍԴ դատավորին քրեական հետապնդում ենթարկելու համար արդյո՞ք անհրաժեշտ է ՍԴ-ի որոշում, թե ոչ։ Ընդ որում, այդ երկրի Սահմանադրության մեջ ընդամենը գրված է, որ դատավորն անկախ է և դատավորի անկախ լինելու սկզբունքից է բխեցվել, որ ՍԴ-ն է միակ սուբյեկտը, որ այդ համաձայնությունը պետք է տա: Հակառակ բոլոր դեպքերում դիտարկել է, որ եթե այդ իրավասությունն ունի դատախազությունը, քննիչը, դա դատավորի անկախության սկզբունքի խախտում է: Եթե մենք գրում ենք, որ դատավորն անկախ է ու դրա տակ չենք դնում, որ նա ունի ընթացակարգային իմունիտետ, որպեսզի պաշտպանվի կեղծ մեղադրանքներից, դատավորն անկախ չէ: Դատավորի անկախ լինելն ինքնանպատակ չէ, եթե դա չեղավ, արդարադատություն չի իրականացվի: Այդ ընթացակարգերը դատավորի անկախության պաշտպանության համար են, հիմա մեր դատախազությունը խախտել է դա, սա ոտնձգություն է դատավորի անկախության նկատմամբ»,- ասաց նա:

Читайте на 123ru.net