World News

Փաշինյանը թող գնա Բաքու և ներկայացնի բոլոր խնդիրները՝ տեղահանվածների վերադարձից մինչև մշակութային կոթողների պահպանում. ակցիա` Կառավարության շենքի մոտ

«Միասին» շարժումը բողոքի ակցիա է իրականացնում Կառավարության շենքի մոտ։

Շարժման մասնակիցները պահանջում են ՀՀ կառավարությունից դիվանագիտական միջազգային օրակարգում ներառել Ադրբեջանից բռնի տեղահանված բնիկ հայ ազգաբնակչության շահերի պաշտպանության հարցը։

«Ավելի քան 30 տարի առաջ Ադրբեջանի ԽՍՀ-ից բռնի տեղահանված 1,2 մլն հայերի անվտանգ վերադարձն Ադրբեջան` իրենց բնակավայրեր. «Միասին» այլընտրանքային հասարակական-քաղաքական շարժումն այս պահանջով այսօր ակցիա է իրականացնում ՀՀ կառավարության շենքի մոտ»,- այս մասին լրագրողներին ասաց համակարգող խորհրդի անդամ Նարինե Դիլբարյանը։

Պահանջում են,որ Նիկոլ Փաշինյանը գնա Բաքու, մասնակցի COP 29-ին և ներկայացնի բոլոր խնդիրները` գերիների և տեղահանվածների վերադարձը, հայկական մշակութային կոթողների պահպանումը ԼՂ-ում և այլն։

«ՀՀ կառավարությունը ոչ մի քայլ չի ձեռնարկում այս ուղղությամբ»,-ասաց Դիլբարյանը։

Читайте на 123ru.net