World News

Թուրքիան և Ադրբեջանը պետք է քայլեր ձեռնարկեն Հայաստանի հետ հաշտվելու համար, ԱՄՆ-ն պատրաստ է աջակցել գործընթացին. լսումներ՝ ԱՄՆ Կոնգրեսում

Ժամանակն է, որ Թուրքիան պատասխանի Հայաստանի՝ երկխոսության և հարաբերությունների կարգավորման կոչին. այս մասին հայտարարել է ԱՄՆ Հելսինկյան հանձնաժողովի նախագահ  Ջո Ուիլսոնը՝ Կոնգրեսում ՝ Հայաստանին վերաբերող լսումների ժամանակ:

«Նաև հրամայական է, որ Ադրբեջանը միանա տարածաշրջանում տևական խաղաղության կառուցման ջանքերին: Մենք հավատում ենք, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունը ոչ միայն հնարավոր է և անհրաժեշտ», - ասել է Հելսինկյան հանձնաժողովի նախագահը:

Ուիլսոնի խոսքով՝ թե՛ Թուրքիան, թե՛ Ադերբեջանը պետք է իմաստալից քայլեր ձեռնարկեն Հայաստանի հետ հաշտվելու համար:

«ԱՄՆ-ն պատրաստակամ է աջակցելու այս գործընթացին, սակայն սոսկ աջակցությունը բավական չէ, այն պահանջում է տարածաշրջանի բոլոր դերակատարների ջանքերը: Հայաստանի և ամբողջ տարածաշրջանի ապագան իրականում կախված է առաջիկա ամիսներին և տարիներին տեղի ունենալիք զարգացումներից: Եթե տարածաշրջանը մնա հակամարտության շրջանակում արգելափակված, կլինի ավելի շատ տառապանք, անկայունություն», - ասել է Հելսինկյան հանձնաժողովի նախագահը:

Читайте на 123ru.net