World News

Վ. Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի պատվիրակությունն այցելել է Ֆրանսիայի ԶՈՒ նախարարություն և Սեն-Սիրի ռազմական ակադեմիա

Սեպտեմբերի 9-13-ը ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի պատվիրակությունն ակադեմիայի պետ, գնդապետ Արսեն Մանգասարյանի գլխավորությամբ այցելել է Ֆրանսիայի Հանրապետության զինված ուժերի նախարարություն և Սեն-Սիրի ռազմական ակադեմիա, հայտնում է ՀՀ ՊՆ-ն:

Այցի ընթացքում պատվիրակությունը հանդիպել է Ֆրանսիայի զինված ուժերի նախարարության արտաքին կապերի և ռազմավարության վարչության ներկայացուցիչների, Սեն-Սիրի ռազմական ակադեմիայի պետ, գեներալ Էմանուել Շարփիի և Սեն-Սիրի վարժարանի ղեկավարության հետ:

Պայմանավորվածություններ են ձեռք բերվել հետագա համագործակցության ընդլայնման, կուրսանտների փոխանակման և ուսումնական ծրագրերի արդիականացման վերաբերյալ:

ՀՀ պատվիրակությունը շրջայց է կատարել Սեն-Սիրի ակադեմիայի և վարժարանի տարածքում, ծանոթացել ուսումնական հաստատությունների ուսումնանյութական բազային, կրթական ծրագրերին և ուսումնական գործընթացի կազմակերպման առանձնահատկություններին:

Читайте на 123ru.net